Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ՀՀ-ում բնակվում է 2 մլն 993 հազար 900 մարդ
Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ՀՀ-ում այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ բնակվում է 2 մլն 993 հազար 900 մարդ։ Այս ցուցանիշը, համեմատ հուլիսի 1-ի տվյալի համեմատ, նվազ է 2000-ով։
2 մլն 993 հազար 900 մարդուց 1 մլն 900 հազարը բնակվում է քաղաքներում, իսկ 1 մլն 89 հազարը՝ գյուղերում։
Բնակչության ընդհանուր թվաքանակից 1 միլիոն 79 հազարը բնակվում է մայրաքաղաք Երևանում, այնուհետ բնակչության թվաքանակի մեծությամբ երկրորդ տարածաշրջանը Արմավիրի մարզն է՝ 266 հազար բնակիչ, հաջորդիվ Արարատի մարզն է 259 հազար բնակչով։ Իսկ բնակչության թվաքանակի նվազ ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորում՝ 50 հազար բնակիչ։
Գծապատկերում ներկայացրել ենք ՀՀ-ի մշտական բնակչության թվաքանակը ըստ մարզերի և ք. Երևանի։ Տվյալները ամփոփվել են 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ.
Հայաստանի տասը մարզերից միայն չորսում է բնակչության մեծամասնությունը գերակշռում քաղաքներում, մասնավորապես այդ մարզերն են Լոռին, Կոտայքը, Շիրակն ու Սյունիքը։ Մնացած դեպքում բնակչության տեղաբաշխումը առավել խիտ է գյուղական համայնքներում։
Բնակչության տեղաբաշխումը ըստ գյուղ-քաղաք հարաբերակցությամբ կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով։
Այս տվյալներով Հայաստանի հինգ խոշոր քաղաքաներն են (բացի Երևանից) Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը, Աբովյանն ու Կապանը։ Հավելենք, որ այս քաղաքներից միայն Գյումրիում է բնակչության թվաքանակը գերազանցում 100 հազ-ը։
Անդրադառնալով բնակչության տեղաբաշխման երևանյան պատկերին՝ նշենք, որ վերջին տվյալները արձանագրել են՝ 2016-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևանի բնակչության թվաքանակով ամենամեծ վարչական շրջանը Շենգավիթն է՝ 139 հազ. բնակչով, այնուհետ Մալաթիա-Սեբաստիան է՝ 136-ով բնակչով։ Ամենաքիչ բնակիչ ունեցող վարչական շրջան է ճանաչվել Նուբարաշենը՝ գրեթե 10 հազար բնակչով։
Հավելենք, որ 12 վարչական շրջաններից միայն 7-ը՝ Աջափնյակը, Արաբկիրը, Էրեբունին, Կենտրոնը, Մալաթիա-Սեբաստիան, Նոր-Նորքը և Շենգավիթը 100 հզ-ից ավել բնակչություն ունեն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել