HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական բանկը բրիտանական թերթին մեղադրում է զրպարտության մեջ

Համաձայն The Guardian-ի՝ ֆրանսիական Societe Generale բանկը դատի է տվել Mail on Sunday բրիտանական շաբաթաթերթին՝ իր գործարար համբավը վնասելու մեղադրանքով:

2011 թ. օգոստոսին թերթում և կայքում հրապարակված հոդվածում ասվում էր, որ բանկը գտնվում է «աղետի եզրին»: Հոդվածի հեղինակը նշում էր, որ բանկը հայտնվել է «ֆինանսական ծանր կացության» մեջ, որից այն չի կարող դուրս գալ առանց Ֆրանսիայի կառավարության օգնության:

Societe Generale-ն այս արտահայտությունները անվանել է զրպարտություն և հայտարարել, որ հոդվածն «էական վնաս» է հասցրել իր գործարար համբավին:

Mail on Sunday-ին կայքից հանեց հոդվածը և հերքում հրապարակեց: Սակայն Societe Generale-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված չեն բրիտանական թերթի ներողությունից, քանի որ հերքման տեքստը դժվար էր գտնել կայքում, իսկ շաբաթաթերթում այն այդպես էլ չի հրապարակվել: Բանկը խմբագրությունից պահանջել է հոդվածի հետևանքով հասցված վնասի փոխհատուցում:

Թերթը նշել է, որ արդեն ներողություն է խնդրել, և խմբագրությունն էլ չի պատրաստվում վճարել որևէ փոխհատուցում:

1864 թ. հիմնադրված Societe Generale բանկերի խումբը խոշորագույններից մեկն է Եվրոպայում: Ամիսներ առաջ մի շարք լրատվամիջոցներ լուրեր են հաղորդել բանկի ծանր վիճակի մասին: Հատկապես սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Societe Generale-ը վատթարացող ֆինանսական վիճակի պատճառով կրճատելու է Ռուսաստանի իր 2 հազար աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter