HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ. «ՊԲ առաջահ ուժերը երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը»

ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը: Ըստ աղբյուրի՝ մասնավորապես նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի  և այլ բնակավայրեր:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից: ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter