HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանն ահազանգում է «Հաղթանակ» զբոսայգու դիմաց ընթացող շինարարության մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ հաղորդագրություն է տարածել, որում ահազանգում է  Հաղթանակ զբոսայգու դիմաց ընթացող շինարարության մասին:

«Երևանցիներս շատ լավ ենք հիշում թե՛ Հաղթանակ զբոսայգու, թե՛  դիմացի տարածքի անտառները, որոնք բարբարոսաբար վերացվում են այնպես, ինչպես «Հաղթանակ» զբոսայգու  անտառը, որտեղ, հակառակ քաղաքացիների բողոքների, կառուցվեց  հյուրանոց: Վերացավ իշխանության մեջ աշխատող տարբեր չինովնիկների կողմից մեր քաղաքը չսիրելու,  բնապահպանության վերաբերյալ տարրական գիտելիքներ չունենալու ու ագահության արդյունքում: Ու ցավալիորեն ոչինչ չենք կարողանում անել:

Հարգելի պարոն Մարգարյան

«Հաղթանակ» զբոսայգու դիմացի մայթի պարսպի ետևում կա պարսպապատված մի հսկա շինհրապարակ, որտեղ աշխատում է ծանր շինտեխնիկա: Խնդրում եմ  պարզաբանել, թե ե՞րբ և ո՞ւմ  կողմից է այդ տարածքը հատկացվել և ո՞ւմ, ի՞նչ է կառուցվում այդ տարածքում, ո՞ւմ  կողմից:

Խնդրում եմ տրամադրել այդ տարածքի հատկացման, շինթույլտվության նախագծի մասին որոշման վերաբերյալ փաստաթղթերի պատճենները:

Կից ներկայացնում եմ տարածքի լուսանկարը»:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter