HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել՝ նախկին ընկերուհուն արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով գումար շորթելու համար

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է արտերկրում ապրող, ազգությամբ հայ կնոջ մերկ լուսանկարը սոցիալական ցանցում տարածելու սպառնալիքով գումար շորթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի բնակչին:
«Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Վանաձոր քաղաքի մի բնակիչ արտերկրում գտնվող նախկին ընկերուհուց 2015 թվականի դեկտեմբերի սկզբին պահանջել է 600 եվրո՝ սպառնալով հակառակ պարագայում հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ: Վերջինս պահանջը չի կատարել, ինչից հետո նախկին ընկերը «Facebook.com» սոցիալական ցանցում առանձին էջ է բացել և տեղադրել աղջկա մերկ լուսանկարը և այն ավելի լայն շրջանակի անձանց հրապարակելու սպառնալիքով դեկտեմբերի 12-ին «MoneyGram» դրամական փոխանցման համակարգով ստացել է 307.068 ՀՀ դրամին համարժեք 600 եվրո»,- նշված է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (Շորթումը՝ անձի մասին արատավորող կամ անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter