HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կլուծվեն Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն, ՀՀ 2016թ. պետբյուջեով նախատեսված 798.0 մլն. դրամ գումարով ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվում է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը: Ավարտին են հասցվելու «Գլենդել-Հիլզ» կազմակերպության կառուցած 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Հատկացված գումարի սղության պատճառով նախագծա-նախահաշվային փաստաթղթերում չեն ընդգրկվել բնակարանների թվով 104 գազօջախների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև որոշ հատվածների բարեկարգման շինարարական աշխատանքներ: Որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված գումարներից կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթների գնումների գործընթացում տնտեսված 44,485.2 հազ. դրամ գումարը տրամադրել «Ախուրյանում բնակարանային շինարարության իրականացում (3 անավարտ շենքերի կառուցում)» ծրագրի իրականացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter