Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը: Համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը եւ պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են եւ կմնան մեր ամենակարեւոր առաջադրանքներից մեկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել