HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայկական խաղ՝ 200 հազար ներբեռնումով

«Նախկինում տարբեր խաղերի վրա արդեն աշխատած, խաղեր սիրող ընկերներ, որոնք մի օր որոշեցին միավորվել և խաղեր ստեղծել»,- Parallyzed խաղի ստեղծման նախապատմությունը այսպես է բնութագրում դրա հեղինակներից Արբակ Մարտիրոսյանը։

Նա, Սարգիս Սարգսյանը, Անուշ Առաքելյանը, Արամ Ասատրյանը, Արմեն Տիրատուրյանը և Խաչատուր Բադալյանը այս տարվա ապրիլից սկսեցին աշխատել «Parallyzed» խաղի ստեղծման վրա և արդեն սեպտեմբերին ներկայացրին խաղի՝ Google Play-ի տարբերակը։ Խաղի անվանումը ստեղծվել է Parallel՝ զուգահեռ ու parallyzed՝ կոմայի մեջ ընկած/կաթվածահար բառերի բառախաղից: Խաղի հերոսներից մեկը մի պահ կոմայի մեջ է ընկնում և խաղը դրանից սկսվում է։

Աշխատանքային թիմի համար ի սկզբանե խաղի գաղափարը շատ հասարակ է եղել. ունեցել են միայն հիմքային գաղափարը`գունավոր օբյեկտները տեղերով փոխել շարժման ընթացքում: Այնուհետ, խաղը նախագածելիս, զարգացրել են դրա «բովանդակային» մասը։

Վերջնական «տեսքի բերելիս» ստացվել է արկածային ժանրի խաղ, որի հերոսուհիները երկուսն են` Կարմիրը և Կապույտը: Նրանք զուգահեռ վազում են 2 հարկերի վրա, և ի տարբերություն նմանատիպ շատ այլ խաղերի, Parallyzed-ում խաղացողների ամեն մեկի գործողությունը անդրադառնում է երկուսի վրա էլ: Այսինքն՝ երբ խաղացողը սեղմում է «թռչել» ստեղնը, երկուսն էլ թռչում են, սակայն խաղում դժվարությունն այն է, որ տարբեր «հարկերի» վրա խոչընդոտները յուրահատուկ են ամեն մեկի համար:

Խոսելով իրենց թիմի հաջողության մասին՝ Արբակը առանձացնում է իրենց ստեղծած մյուս խաղը՝ Roofbot-ը, որը սեպտեմբեր ամսին ընդգրկվել է «Google» ընկերության կազմակերպած «Լավագույն անկախ խաղերի փառատոնի» եզրափակիչի մասնակիցների ցուցակում: Ապա, հոկտեմբերին թիմը թողարկել է խաղի iOS տարբերակը, որն անմիջապես ընդգրկվել է Apple-ի «New games we love»` շաբաթվա լավագույն խաղերի ընտրանու մեջ՝ զբաղեցնելով բարձր սանդղակներ ԱՄՆ-ի, Չինաստանի և Կանադայի խոշոր շուկաներում:

Այժմ ստեղծագործական թիմը ուժերը կենտրոնացրելէ Steam հարթակի` համակարգիչների համար տարբերակի մշակման վրա: Ինչպես նաև արդեն մշակելու են նոր խաղեր։

«Անում ենք այն գործը, որով սիրում ենք զբաղվել` չձգտելով նմանակվել որևէ մեկին, և փորձում ենք դա անել առավելագույնս լավ: Իսկ թե ուր կհասնենք, մեծապես կախված է նաև մեր լսարանի գնահատականից»,- ասում է Արբակը։

App Store-ում և Google Play-ում միասին «Parallyzed»-ը արդեն ունի 200 000-ից ավել ներբեռնում:

Խաղի՝ Google Play-ի տարբերակի ներբեռնումը անվճար է, սակայն այնտեղ հասանելի են Level-ների մոտ 20%-ը. մնացածը խաղալու համար պետք է վճարել $2.99:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter