HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողոպուտ՝ մթերային խանութում

Նոյեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու անհայտ անձ Չարենցի փողոցում գտնվող մթերային խանութում ծեծել են վաճառողուհուն և գողացել դրամարկղում եղած գումարը:

Պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում երկու անհայտ անձ մտել է մթերային խանութ, սպառնացել ու քաշքշել վաճառողուհուն, այնուհետև բացահայտ հափշտակելով դրամարկղում եղած 100.000 դրամ գումարը՝ դիմել փախուստի:

«Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter