HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյան. Երևանի թիվ 27 դպրոցի տնօրեն Ս. Սարգսյանը շարունակում է չարաշահել պաշտոնական դիրքը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացնում ենք նույնությամբ.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ի  պատասխան 24.10.2016թ. ԲԵ-760/16 թվակիր իմ նամակի ստացել եմ Երևանի թ. 27 դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանի՝  21.10.2016թ. 113-Ա հրամանը՝ ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Ավետիսյանին աշխատանքից ազատելու մասին, որը նույնպես   անօրինական է, որովհետև հոկտեմբերի 21-ին Գայանե Ավետիսյանը, դեռևս որպես դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն, մասնակցել է Կրթության ազգային ինստիտուտի ՄԿԱ գծով տեղակալների վերապատրաստման դասընթացին, որտեղ ես էի դասընթացը վարում: Այդ անօրինական նշանակման մասին նամակը Ձեզ գրել եմ հոկտեմբերի 24-ին: Այնպես որ, տնօրեն Ս.Սարգսյանը Գ.Ավետիսյանից ՄԿԱ  գծով տեղակալի հաստիքը վերցնելու մասին հոկտեմբերի 21-ի հրամանով հերթական ապօրինի քայլն է արել: Ավելին, իմ ներկայությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության մասնագետ տիկին Ղազարյանը հեռախոսով փորձեց ճշտել  Գ.Ավետիսյանի մանկավարժական ստաժը, Ս. Սարգսյանը պնդեց, որ նա 6 տարվա մանկավարժական ստաժ ունի: Նկատեմ, որ այդ դպրոցի տարիֆիկացիան հաստատվել է և ստորագրվել է համապատասխան պաշտոնյայի  կողմից:

Հիշեցնեմ, որ սա Ս. Սարգսյանի կողմից Գ. Ավետիսյանին ապօրինաբար փոխտնօրեն հրամանագրելու երկրորդ դեպքն է: Երկու դեպքում էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունն անտեղյակ է եղել անօրեն հրամաններից, որոնք պարզ երևում են դպրոցի տարիֆիկացիայում:

Պարոն քաղաքապետ, ցանկության դեպքում դժվար չէ կոռուպցիայի մասին ենթադրություններ անել, որովհետև Ս. Սարգսյանը հերթական անգամ չարաշահել է պաշտոնական դիրքը: 

Առաջարկում եմ պահանջել Ս.Սարգսյանից աշխատել Օրենքի շրջանակներում, ստուգել դպրոցի բոլոր կադրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» որոշմանն ու ՀՀ օրենքներին և տրամադրել այդ մասին տեղեկանք:

Պարոն քաղաքապետ, մեկ անգամ չէ, որ ահազանգել եմ դպրոցների տարիֆիկացիաներում առկա՝ ՀՀ օրենքներին ու վերոնշյալ  որոշմանն անհամապատասխանությունների մասին, որոնք ստորագրվում են կրթության վարչության պետի կողմից: Հետևությունս այն է, որ տարիֆիկացիաները ստորագրելուց առաջ պետք է ստուգվի նրանց համապատասխանությունը ՀՀ օրենքներին ու կառավարության որոշումներին:

Վերահսկողության վարչությանն առաջարկում եմ Երևանի ենթակայության դպրոցներում ստուգել վարչական կադրերի համապատասխանությունը ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ  ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» որոշմանն ու այդ մասին տրամադրել տեղեկանք:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter