
Արմեն Մուրադյանն ընտրվել է պետական բժշկական համալսարանի ռեկտոր
Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որի ընթացքում միաձայն ընդունվել է Միքայել Նարիմանյանի` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը:
Նիստում քննարկվել է բուհի նոր ռեկտորի ընտրության հարցը։ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել