HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում Երևանում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

Կոմիտեի նախնական տվյալներով՝ 2016 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, երկու տղամարդ  դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած բնակչուհու դրամապանակը և պարանոցի ոսկյա շղթան՝ իր կախազարդով, ապա՝ դիմել  փախուստի:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter