HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԿԳ նախարար. «2017-ի բյուջեն կարողանում է ապահովել և´ ընթացիկ ծրագրերի իրականացումը, և´ նոր ծրագրերի ներդրումը»

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դիտարկմամբ՝ 2017-ի բյուջեն կարողանում է ապահովել և´ ընթացիկ կրթական, գիտական ծրագրերի իրականացումը, և´ նոր ծրագրեր ներդրումը։ Նախարարը կրթական ոլորտին հատկացվող բյուջեի առանձնահատկություն է համարում այն հանգամանքը, որ դրա մեծ մասը հատկացվում է պահպանման ծախսերին։

Ազգային ժողովում 2017թ-ի բյուջեի քննարկման ժամանակ առանձնացնելով կրթական ոլորտի հիմնախնդիրներն ու հաջողությունները` նախարարը նշում է դպրոցներում սննդի ապահովման ծրագրի մասին։ Ասում է՝ այն բացարձակ ձևով հաջողված և կարևոր ծրագիր է։ Նաև հայտնում է, որ այս տարվանից Տավուշի մարզի դպրոցները ևս կապահովեն սննդի ապահովման ծրագրով։ Նախարարը նաև առաջնային է համարում բոլոր դպրոցներում այս ծրագրի ներդրման հարցը։

Մկրտչյանը առանձնացնում է նաև համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ իրականացող նախակրթարանների ներդրման ծրագիրը։ Սակայն նախարարի խոսքով՝ այս ծրագրում առկա է մի հիմնախնդիր, որի շուրջ փորձում են բանակցել բանկի հետ. «Նախակրթարանների գումարը ունենք, իրականացվում է ծրագիրը, բայց քանի որ կա համայնքների կողմից համաֆինանսավորման խնդիր, և դա նախատեսվող գումարի շուրջ 20 տոկոսի չափն է, համայնքների մի մասը ի վիճակի չէ իրականացնել։ Քանի որ գումարը ունենք, հիմա բանակցում ենք բանկի հետ։ Սահմանային շրջանների գյուղական վայրերի համար համաֆինանսավարումը արդեն հանվել է»,- նշում է նախարարը։

Մկրտչյանը կրթական ոլորտի հաջորդ հիմնախնդիր է համարում դպրոցների հարցը` մասնավորապես նշելով, որ դպրոցական համակարգի բացարձակ մեծամասնությունը քիչ աշակերտներ ունեցող դպրոցներն են և իր խորին համոզմամբ՝ մեխանիկական օպտիմիզացիա այստեղ չի կարելի անել, քանի որ դրանց մեծ մասը բարձր լեռներում են, ճանապարահային պայմաններ չունեն։

Նախարարը սրա լուծում է համարում ամբողջությամբ էլեկտրոնային ուսուցման ձևաչափերի ներդրումը։ Ասում է՝ դրա իրականացման համար և´ բանկի ֆինանանսվարման մասով ծրագիր ունեն, և´ այժմ բանակցում են դոնորների հետ։ Այս ծրագրի իրականացումով, ոլորտի պատասխանատուն հավաստիացնում է, կլինի նոր որակական մակարդակ, կբարելավի դպրոցական ցանցը, որն արդեն 12 տարվա պատմություն ունի, ամբողջությամբ կբարեփոխվի էլեկտրոնային կրթությունը։

Նախարարն առաջարկում է այս մասով համագործակցել կրթական ոլորտի ՀԿ-ների հետ, հատկապես՝ ինֆորմատիկայի բնագավառում կրթական ծրագրեր իրականացնող գործընկերների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter