Լևոն Ալթունյան. «Պետությունը չունի այդ փողը, որ կատարի ուղղակի ցանկություններ՝ առանց բժշկական ցուցումների»
ԱԺ-ում այսօր տեղի ունեցած 2017թ-ի բյուջեի քննարկման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտնեց, որ 85 միլիարդանոց բյուջեն բավական է, որ կրկնակի անգամ բարելավեն բուժծառայությունների որակն ու հասանելիությունը։
«Տատիկները գալիս են պոլիկնինիկա, ասում են՝ բալիկ ջան, ինձ ռենտգեն կամ համակարգչային տոնոգրաֆիա «գցի» և ինչքան մոտենան, այդքան իրենց «կգցեն», մինչև որ գումարները չվերջանան։ Մենք պետք է սովորենք ասել «չէ» խոսքը։ Եթե այդ ախտորոշման, ախտանիշների դեպքում պրատակոլներով համակարգչային տոմոգրաֆիա չի հասնում, տատիկին պետք է մերժել։ Պետությունը չունի այդ փողը, որ կատարի ուղղակի ցանկություններ՝ առանց բժշկական ցուցումների»,-ասում է նախարարը։
Նախարարը հայտնում է, որ այսուհետ նախարարության աշխատանքը «հենվելու է» բժշկական արձանագրությունների, պրոտոկոլների վրա, գումարը հաշվարկվելու է ըստ բնակչության թվաքանակի և համապատասխան գործողությունների գնային հիմունքների։
Ալթունյանը շեշտում է, որ այդ արձանագրությունները լինելու են հրապարակային, և ցանկացած անձ կարող է տեղեկանալ, թե որ հիվանդության դեպքում, իրեն ինչ ծառայություն է «հասնում»։
Նախարարը, քննարկմանը ներկա գտնվող պատգամավորներին հիշեցնում է, որ գոյություն ունի «փոքր քայլերի թեորիա», և ապացուցված է, որ փոքր քայլերով կարելի է շատ ավելի հաջողությունների հասնել, քան ուղղակի ցանկություններով։ Այդ պատճառով, ըստ նախարարի, առողջապահության նախարարությունը որդեգրել է այդ տեսությունը, որի համար նրանք ամեն օր կատարում են մի փոքր քայլ, որը տարվա ընթացքում կվերածվի մեծ արդյունավետության։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել