HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ վարչապետ ԿարենԿարապետյանին:
Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի կայքէջը։ 
Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ եւ հույս հայտնել, որ նրա վարչապետության օրոք կշարունակի հետեւողականորեն զարգանալ ու ընդլայնվել ՀՀ եւ ԼՂՀ բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը: 
Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանին է հանձնել Մեսրոպ Մաշտոց շքանշան, որով նա պարգեւատրվել էր ս.թ. օգոստոսի 30-ին` սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter