HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ: 

Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ վարչության նիստում քննարկվել են առաջիկա համագումարի նախապատրաստական հարցեր: Կոնգրեսի` տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցներում ժողովների հրավիրման, պատվիրակների ընտրության կարգի շուրջ կատարված աշխատանքը: Ժողովների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին: 

Վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ներկայացրել է համագումարում նախագահի, վարչության և համապատասխան հանձնաժողովների ընտրության կարգի մասին նախագիծը: Քննարկումներից հետո այն կներկայացվի Կոնգրեսի հանրապետական խորհրդի հաստատմանը: 

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալների դաշինքի (ALDE) տարեկան համագումարին մասնակցելու, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում Կոնգրեսի ծրագրած գալիք միջոցառումների մասին: 

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել 4+4+4 ձևաչափի շրջանակներում իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության համատեղ պաշտոնական հանձնաժողով ձևավորելու շուրջ ընթացող զարգացումները: 

Վարչությունը քննարկել է նաև առաջիկա  խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր: Վարչությանը հավանության է արժանացրել բոլոր ընտրական տարածքներում լիազոր ներկայացուցիչների ցանկը և ներկայացրել է կուսակցության նախագահի հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter