HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Առաջին կաթողիկոսն ու Արմեն Աշոտյանը քննարկել են կրթության ոլորտի հարցեր

Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Լիբանանում է:

Վեհափառը, ողջունելով հայկական պատվիրակության այցը Լիբանան, հաջողություններ է մաղթել և ներկայացրել հայկական գաղթօջախի կրթական հաստատությունների հիմնախնդիրներն ու իրականացվող ծրագրերը:

Արմեն Աշոտյանը տեղեկացրել է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի, սփյուռքի կրթօջախների զարգացման հետ կապված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ միաժամանակ պատրաստակամություն արտահայտելով աջակցել հայկական կրթօջախների հիմնախնդիրների լուծման ու զարգացման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, նոր ուսումնական գրականության ստեղծման, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, համացանցում հայալեզու ռեսուրսների ընդլայնման, գաղթօջախների հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման հետ կապված հարցեր:

Նախարարն այսօր Անթիլիասում այցելել է Հայ գրքի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Արմեն Աշոտյանը ծանոթացել է տարբեր տարիներին Լիբանանում և սփյուռքահայ այլ գաղթօջախներում հրատարակված հայկական գրատպության նմուշներին:

ՀՀ ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ այսօր Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի մատուռ:

Մեկնաբանություններ (1)

Մաթևոս
Իսկական կաթողիկոս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter