Արտակ Շաբոյան. «Բյուջետային հատկացումները հանձնաժողովի գործունեության համար սահմանափակ են»
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ԱԺ -ում 2017թ. բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ հանձնաժողովի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 300 մլն դրամ, որը ամբողջությամբ ապարատի պահպանման ծախսերն են։ Նրա հաղորդմամբ՝ 2017 թվականի բյուջեի նախագծով, 2016 թվականի համեմատ, նախատեսվում է 5 մլն 400 հազ. դրամի չափով կրճատում։
Շաբոյանը կարծում է, որ բյուջետային հատկացումները հանձնաժողովի գործունեության համար սահմանափակ են, քանի որ հանձնաժողովը բազմաթիվ ծրագրեր ունի՝ ոչ միայն վարույթների իրականացում, ուսումնասիրությունների կատարում, այլեւ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ, որոնք շատ կարեւոր են։
Անդրադառնալով միջազգային կառույցների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ պարբերաբար դիմում են նրանց, սակայն դեռևս հաջողություններ չունեն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել