HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ համարանիշերի հատկացման գները նոյեմբերից կնվազեն

Համաձայն ՀՀ ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 29-ի թիվ 1313-Ա հրամանում կատարված փոփոխությունների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը: Այսպես՝

1. 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX,  XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի արժեքները նվազելու են և կազմելու է համապատասխանաբար 100.000, 150.000, 250.000 և 500.000 դրամ.

2. 1.500.000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ.

3. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ՝

1) 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ,

2) 3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 2.000.000 դրամ,

3) 8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 5.000.000 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter