HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեկ տարում շաքարավազը 12.9%-ով թանկացել է. ԱՎԾ

2016թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ)։

Սեպտեմբերի համեմատ` հանրապետությունում արձանագրված պարենային ապրանքների 0.6% գնաճն, ըստ ԱՎԾ-ի, հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի՝ 0.7-6.2% գնաճով:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գները նվազել են 0.9%-ով։ Այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 1.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.6%-ով։ Իսկ ծառայությունները թանկացել են 1.3%-ով։

Բանջարեղենը մեկ տարում (2015թ. հոկտեմբերի համեմատ) 3.7%-ով էժանացել է, իսկ մեկ ամսում (2016թ. սեպտեմբերի համեմատ) 6.2%-ով թանկացել:

Շաքարավազի հանրապետական միջին գինը, 2015թ. հոկտեմբերի համեմատ, աճել է 12.9%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.9%-ով:

Ձուն մեկ տարում թանկացել է 14.1%-ով, իսկ մեկ ասում՝ 0.9%-ով:

Ձկնամթերքը մեկ տարում էժանացել է 3.6%-ով, իսկ մեկ ասմում թանկացել 0.7%-ով:

Կենդանական և բուսական յուղը 2015թ. հոկտեմբերի համեմատ էժանացել է 2.0%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով թանկացել։

Միրգը մեկ տարում թանկացել է 9.4%-ով, մեկ ասում՝ 0.2%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ:

Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի՝ 0.2%, այլ մթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.9% գնաճ (կապված ծխախոտի 1.8% թանկացման հետ): Հրուշակեղենի, հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1.1-0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Այս տարվա հունվար-հոկտեմբերի ընդհանուր հաշվարկներով, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, սպառողական գները 1.5%-ով նվազել են։

լուսանկարը` www.thedailymeal.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter