HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը պարզեց, թե ինչ է կատարվել 86-ամյա Միսակ պապի հետ

Նոյեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սիրահարների զբոսայգում ծեծել են 86-ամյա Միսակ Գ.-ին: Երկու օր անց հիվանդանոցից ոստիկանության նույն բաժնում հաղորդում ստացվեց, որ ազդրոսկրի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել Միսակ Գ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է Սիրահարների զբոսայգում ընկնելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Միսակ Գ.-ն վնասվածքըստացել է նոյեմբերի 22-ին Սիրահարների զբոսայգում 49-ամյա Տիգրան Բ.-ի հետ վիճաբանության և քաշքշուկի ժամանակ վայր ընկնելու հետևանքով:

«Միսակ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter