HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Վինար» ընկերությունը քաղցրաշենցիներին խոստացված գումարը այդպես էլ չի վճարել

Քաղցրաշենցիները այս հինգշաբթի կրկին բողոքի ցույց են իրականացրել  կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով 2015 թ-ին մթերված իրենց խաղողի գումարները։ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին ասում էին՝ խաղողը մթերած «Վինար» ընկերության տնօրեն Ավետիք Գալստյանը խոստացել էր իրենց մնացած պարտքը մարել մինչ նոյեմբերի մեկը, սակայն դեռևս չի վճարել։

Նախարարը ցուցարար-գյուղացիներին բացատրեց, որ այժմ բանկի հետ բանակցում են, որպեսզի իրենց (գյուղացիներին) «չնեղեն», սակայն նրանք պետք է համբերեն մինչ ընկերության սպիրտը հասնի Ռուսաստանի Դաշնություն, որպեսզի փողը փոխանցեն, ընկերությունը կարողանա վճարել։ Նախարարի խոսքով՝ գնորդը ընկերության հետ արդեն պայմանագիր է կնքել։

Քաղցրաշենի համայնքապետ Վալերիկ Գյուլամիրյանը «Հետք»-ին հստակ չկարողացավ նշել, թե «Վինար» ընկերությունը դեռևս քանի քաղցրաշենցու է խաղողի մթերման գումար պարտք, սակայն իր մոտավոր հաշվարկներով, ընկերությունը քաղցրաշենցիներին դեռևս 18-20 միլիոն դրամ պարտք ունի։ Համայնքապետի տեղեկություններով՝ ընկերությունը վերջին անգամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին է քաղցրաշենցիներին գումար վճարել։

«Օրեր առաջ հանդիպել ենք Ավետիքին։ Ասաց՝ պետք է կարողանա ապրանքը վաճառել, որ գյուղացիներին վճարի։ Կամ հաճախորդներ պետք է գտներ, կամ արդեն գտել էր։ Խոստացավ, որ  տասն օրվա ընթացքում, կամ ամսվա մեջ կվճարի պարտքը։ Սա առաջին անգամ չէ, որ խոստանում է։ Մեկ տարի  է ՝մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք»,-նշում է համայնքապետը։

Անդրադառնալով 2016-ի խաղողի իրացման գործընթացին՝ Գյուլամիրյանը հավաստիացրեց, որ քաղցրաշենցիների ողջ խաղողը անհատ ձեռնարեցների և ընկերությունների կողմից գնվել է, և վճարման հետ կապված խնդիրներ չեն ունեցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter