HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոռոգման համակարգի կառավարմանը նվիրված խորհրդաժողով

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր «Աղվերան» հյուրանոցում մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կազմակերպած խորհրդաժողովին, որի ընթացքում Ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) եւ Ջուր մատակարարող գործակալություններին ներկայացվեցին «ՀՄՀ-Հայաստանի» ոռոգման կառավարման կառույցների ինստիտուցիոնալ հզորացման ենթածրագրի արդյունքները:

Փոխվարչապետը կարեւորել է ոռոգման համակարգի ենթակառուցվածքների բարելավմանը, ՋՕԸ-երի կարողությունների հզորացմանն ուղղված ծրագրերը: Նա միաժամանակ ընդգծել է ՋՕԸ-երի դերը համակարգի զարգացման գործում` առանձնահատուկ նշելով նրանց թափանցիկ, հանրության համար հասանելի գործելաոճը:

Հաշվի առնելով, որ ընկերություններն ինքնակառավարվող մարմիններ են, աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից փոխվարչապետը կարեւորել է նաեւ հանրության ներկայացուցիչների ավելի ակտիվ մասնակցությունը ՋՕԸ-երի կառավարման գործընթացին: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter