Կարգապահական վարույթ` փաստաբանի նկատմամբ
ՀՀ փաստաբանների պալատը նոյեմբերի 18-ի նիստում որոշել է կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ, ով դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին՝ հրապարակած հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններով իր պատիվն արատավորվելու համար պահանջելով 18 մլն դրամ: Այս մասին տեղեկացրել է «Հրապարակ» օրաթերթը, որը ստացել է Պալատի որոշումը:
Փաստաբանների պալատը որոշել է փաստաբան Արթուր Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել «Փաստաբանների վարքագծի կանոնագրքի» խախտման հիմքով, Պալատի կարգապահական հանձնաժողովին հանձնարարել կազմել կարգապահական գործ և սահմանված կարգով իրականացնել կարգապահական վարույթ:
Կարգապահական գործով դիմողներ են ճանաչվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Արմինե Կարապետյանը և Վաչագան Հակոբյանը:
Պալատը միաժամանակ անհրաժեշտ է համարել նշել, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին իր որոշումն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը կարգապահական խախտում է արել: Այդ հարցի պատասխանը կտրվի Կարգապահական հանձնաժողովի մանրակրկիտ ստուգման արդյունքում տրված եզրակացության և Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել