HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հսկայական բուժկենտրոնի մասնավորեցումից համայնքային բյուջե մուտքագրվել է 3,5 միլիոն դրամ

Կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի որոշման համաձայն՝ «Դիլիջանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2947.7 քմ մակերեսով պետական գույքի օտարումից Դիլիջանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրվել է 3 միլիոն 466 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: 

Դիլիջանի բժշկական կենտրոնն ամբողջությամբ պետական գույք էր եւ օտարվել էր «Իռ-Վինգ» ընկերությանը, որը նաեւ Դիլիջանում գործող «Տավուշ» բժշկական կենտրոնի սեփականատերն է: Նա պարտավորվել է վերազինել կենտրոնը, այնտեղ կատարելով 2 միլիոն ամերիկյան դոլարի չափով ներդրումներ: 

Կառավարության վերը նշված որոշման մեջ կարդում ենք, որ Դիլիջանի բժշկական կենտրոնը` 2947 մակերեսով շենք-շինություններով եւ 0,75 հեկտար հողամասով, գնահատվել էր 277,3 միլիոն դրամ, իսկ ուղղակի վաճառքի ձեւով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվել էր 69,3 միլիոն դրամ: Գնորդ հանդիսացող «Իռ-Վինգ» ՍՊԸ-ն վճարել էր նաեւ 0.75 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը` 9,3 միլիոն դրամ:

Այս ամբողջից համայնքը շահել է նրանով, որ գումարի շատ փոքր մասը՝ 3,4 միլիոն դրամը կհատկացվի Դիլիջանի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի տանիքի նորոգմանը: Շենքը բազմաբնակարան է, այստեղ բնակվում է 28 ընտանիք: 

Տանիքի վերանորոգման հարցը կքննարկվի գործադիրի վաղվա նիստում: Հարցը կառավարության օրակարգ է բերել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter