HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի Արգենտինական կինոյի փառատոն

Դեկտեմբերի 9-ից 11-ը Երևանում՝ «Մոսկվայի տանը» տեղի կունենա Արգենտինական կինոյի փառատոն, որի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի արգենտինացի ռեժիսոր Խուան Խոսե Կամպանելյայի «Նրա աչքերի գաղտնիքը»՝ 2009թ. լավագույն օտարալեզու օսկարակիր ֆիլմը:

Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը տեղեկացնում է, որ ֆիլմերը կցուցադրվեն բնօրինակ լեզվով, անգլերեն լուսագրերով:

Փառատոնի ամբողջական ծրագիրը հետևյալն է.

- 9 դեկտեմբեր՝ 19:00 - «Նրա աչքերի գաղտնիքը» (2009) Խուան Խոսե Կամպանելյա
- 10 դեկտեմբեր՝ 17:00 - «Ո՞վ է ասում, որ հեշտ է» (2007) Խուան Տարատուտո,
19:00 - «Վալենտինի երազանքը» (2002) Ալեխանդրո Ագրեստի
- 11 դեկտեմբեր՝ 17:00 - «Խաղաքարերը նետված են» (2005) Սեբաստիան Բորենշտեյն, 19:00 - «Հարսնացուի որդին» (2001) Խուան Խոսե Կամպանելյա:

Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ:

Մեկնաբանություններ (1)

Mariam Beglaryan
Hola! Me gusta espanol y ayer senti una vez mas la atmosfera magnifica de la lengua... Una pelicula tan abundo, abundo de sentimientos, esenas de la vida real y de Verdad y Justicia... Me gusto el caliente recepcion de la parte de la gente que organizo ese evento... Muchas gracias a todos!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter