Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:
Հանդիպմանը, ըստ հաղորդագրության, ներկա են եղել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը:
Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել