
Գյուղնախարարը վստահեցնում է, որ խաղողագործների պարտքերը մինչեւ տարվա վերջ կմարվեն
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին մտահոգում է պարարտանյութերի, սերմերի, դիզվառելիքի հասցեական տրամադրման հարցը, ասում է՝ այդ պատճառով այսօր պահանջել են պարտքերի անվանական ցուցակներ, որով կպարզեն, թե ով է ստացել ապրանք և չի վճարել, քանի որ մեծ պարտք է գոյացել։
Նախարարը հավաստում է, որ եթե այս գործընթացում չարաշահումներ նկատվեն, իրավապահ համակարգը անպայման զբաղվելու է այդ գործով։
Անդրադառանալով խաղողագործներին՝ դեռևս նախորդ տարի մթերված խաղողի գումարների չտրամադրման հարցին, նա հայտնեց, որ երեկ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է կայացել։
«Հանդիպմանը ներկա են եղել և՛ գնորդը, և՛ վաճառողները։ Գյուղացիներին բացատրվել է, որ կա տեխնիկական խնդիր, և որ գնորդը արդեն վճարել է որոշ գումար «Վեդի Ալկո»-ին, «Վեդի Ալկոն» արդեն սկսել է մարել պարտքերը։ Հերթականությամբ գնալու ենք։ Հաջորդը «Վինար» ընկերությունն է, որը քաղցրաշենցիներին և այլ գյուղացիներին պարտքեր ունի։ Իմ առջև ժամկետ եմ դրել, որ մինչ տարվա վերջ այդ պարտքերը պետք է մարվեն»,-նշում է Առաքելյանը։
Նախարարը գյուղացիներին ընկերությունների ունեցած պարտքերի մարումը տեսնում է և՛ օրենքի սահմաններում՝ պետական գործիքների կիրառմամբ և թե երկուստեք համաձայնության ձեռքբերմամբ։
Մեկնաբանել