HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատորի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Սիվիլնեթ»-ի օպերատոր Սարգիս Խարազյանի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։ 

Նույն աղբյուրի տեղկացմամբ՝ ոստիկանության բաժնից  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը՝ 08:10-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորյալ կոտրել է բակում կայանված քաղաքացի Ս.Խարազյանին պատկանող «Միցուբիշի Գրանդիս» ավտոմեքենայի ապակիները, վնասել մեքենայի 4 անվադողերը։

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ս.Խարազյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Մշակվել են քննչական պլան, աշխատանքային վարկածներ և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վարկածներն ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ media.am-ի

 

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, ենթարկվել զննության: Նշանակվել են դատակենսաբանական, դատաապրանքաբանական փորձաքննություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter