HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանձնվեց պետական գույքի կառավարման վարչությանը

Կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը առանց որևէ հիմնավորման և պատճառաբանության նիստի անդամներին խնդրեց հաստատել Դիլիջանի ուսումնական կենտրոնի՝ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը փոխանցելու որոշման նախագիծը։

Համաձայն կառավարության նիստի օրակարգում ներկայացված հիմնավորման՝ ներկայումս աննպատակահարմար է Պետական եկամուտների կոմիտեի կողմից Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործումը։

Հիմնավորման մեջ նաև ներկայացվել է, որ նախատեսվում է օբյեկտն ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում այն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով: Այսինքն՝ ուսումնական կենտրոնը ժամանակավոր է հանձնվում պետական գույքի կառավարման վարչությանը։ Սակայն նախագծում հստակ չի նշվում՝ հետագայում այն հանձնվելու է այլ պետական մարմնի՞, թե՞ հանվելու է աճուրդի։

Հիշեցնենք, որ այս կենտրոնի կառուցումը սկսվել էր ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: 2011-2016 թվականների ընթացքում Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերված գույքի և վարչական սարքավորումների համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 16 միլիարդ դրամ:

Լուսանկարը՝ Մեդիամաքսի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter