HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Զորակցություն Դակոտայի «Standing Rock» շարժմանը

ԱՄՆ դեսպանատան դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին իրենց զորակցությունը հայտնելու Հյուսիսային Դակոտա նահանգում պայքարողներին, ովքեր ոտքի են կանգնել NoDAPL-ի (Հյուսիսային Դակոտայի նավթամուղ)-ի դեմ: Նավթամուղի անցկացմամբ վտանգվում են այս տարածքում ապրող 200-ից ավելի բնիկ ամերիկացի ժողովուրդների ջրի աղբյուրները, սրբավայրերը, նախնիների գերեզմանները, կենսականորեն անհրաժեշտ այլ տարածքներ: Նավթամուղի դեմ պայքարողները ենթարկվում են ոստիկանական ճնշումների:

Ակցիայի ընթացքում նամակ հանձնվեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Զորակցությունից բացի ակցիայի մասնակիցները թռուցիկներ էին բաժանում Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի  մասին, ինչպես նաև դրա կասեցումը պահանջող ստորագրահավաքի մասին տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։