HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից զոհված եւ տուժած ուղևորներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով

2016թ. հոկտեմբերի 24-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայում՝ Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած Մոսկվա - Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի նոյեմբերի 9-ի N 1041-Ա որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որը գլխավորում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ վերոնշյալ երթուղու ուղևորները և զոհվածների հարազատները օգնությունն ստանալու համար կարող են դիմել նախարարություն՝ Ք Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Կոնտակտային հեռախոս՝ + 374 (10) 59-00-24 (Իրավաբանական վարչություն):


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter