HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել Միքայել Արամյանցի առանձնատան հարցը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակին: «Մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմել են ինձ նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի հետ կապված: Այդ առանձնատունը 2013 թ. ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարում եմ մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները: Հանձնարարում եմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել առաջարկություն»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ տունն իրականում կարող է լինել գրավիչ զբոսաշրջության ոլորտի համար և այստեղ պետք է անպայման վերաբերմունք ցուցաբերվի: 

Հիշեցնենք, որ «Հետքը» բազմիցս գրել է այս առանձնատան ոչ բարվոք վիճակի եւ անորոշ ճակատագրի մասին, իսկ այս գարնանը տեղեկացրել էինք, որ այն գրավադրված է բանկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter