ԿԲ. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով»
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որն այսօր հաստատվել է կառավարության նիստում: Ստորեւ՝ հայտարաության տեքստը.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի ապահովեն հասարակության մոտ վստահությունը համակարգի նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց և որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազ 5 տարի Կենտրոնական բանկն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցներն ու իրականացնելու է ադմինիստրատիվ գործառույթները: Դա ապահովելու է, որ հավաքված գումարներն ամբողջությամբ փոխանցվեն զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին:
Հիմնադրամի միջոցների կառավարման արդյունքում ստացված տոկոսները իրականում հնարավորություն են տալու զգալի չափով ավելի շատ հատուցում կատարել, քան փաստացի հավաքվելու է:
Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, և օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները (այժմ աշխատանքներ են իրականանում համակարգի ծրագրավորման ուղղությամբ»):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել