Ֆրանսիան ճանաչում է Հայաստանի դպրոցականների վկայականները
Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն լեզու» և «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում՝ որպես հիմնական ծրագրի առարկաներ: Որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաները: Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած առաջին 12 շրջանավարտներն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժական կոլեկտիվի, ծնողների ներկայացուցիչներ, ինչպես նաև վկայականների արժանացած շրջանավարտներն ու Ֆրանսիական միջազգային օլիմպիադայում 1-ին և 2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն շրջանավարտներին հանձնել են վկայականները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել