HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա Մարիամ Մուղդուսյանի անհատական ցուցահանդեսը

Մուղդուսյան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 12-ին՝ 14.00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա նկարիչ Մարիամ Մուղդուսյան անհատական ցուցահանդեսի բացումը:

Կներկայացվեն նկարչուհու վերջին մեկ տարվա աշխատանքները, որոնք տպավորությունների, տրամադրությունների դրսևորումներ են:

 Կցուցադրվեն նատյուրմորտի, բնապատկերի, դիմանկարի ժանրում արված կտավներ՝ բոլորը հոգեբանական ենթաշերտերով: Մարիամի նկարներում արծարծվող թեմաները տարբեր են՝ սկսած անձի երկվությունից, վերջացրած կնոջ ընդվզմամբ՝ ընդդեմ անհավասարության, բռնության և ճնշումների։

Սա նկարչուհու 2-րդ անհատական ցուցահանդեսն է. նա մասնակցել է նաև մի շարք խմբային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Աշխատանքները գտնվում են Իտալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չեխիայում և  ՌԴ-ում: Ցուցահանդեսը բաց է մինչ նոյեմբերի 22-ը:

Մարիամը ծնվել է 1988 թ. Տավուշի մարզի Բերդավան գյուղում: 2006-ին ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 2006-2012 թթ սովորել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետում՝ ստանալով մագիստրոսի աստիճան: 2014-ին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: 2016 թ. ավարտել է ԵԳՊԱ գեղանկարի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: 
2014 թ-ին հիմնել է Մուղդուսյան արվեստի կենտրոնը, որն ուղղված է սոցիալապես անապահով երեխաներին արվեստի պատմությանն ու կիրառական արվեստին ծանոթացնելուն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter