HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկացուն նվիրված 150 հոդված ու 600 լուսանկար՝ «Նարեկացու հետ» գրքում

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Յուրա Պետրոսյանի կազմած «Նարեկացու հետ» գրքի շնորհանդեսը:

Գրական այս հանրագիտակն ամփոփում է Նարեկացու ստեղծագործությունները, նրան նվիրված շուրջ 150 հոդված ու նյութ, 600 լուսանկար, պատկեր-խոյակներ, հայաստանյան, կիլիկյան, Վասպուրականի մանրանկարներ, կերպարվեստի գործեր:

Ժողովածուում տեղ են գտել նաև նշանավոր գրողների և արվեստագետների ստեղծագործությունները՝ նվիրված Նարեկացուն և նրա ստեղծագործություններին (Վիլյամ Սարոյան, Մանուկ Աբեղյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց, Պարույր Սևակ ): Ամփոփված են նաև աշխարհի մեծերի՝ Դանթեի, Գյոթեի, Բախի, Դոստոևսկու խոսքերը Նարեկացու մասին:

Առանձին վերնագրերով ներկայացված է Նարեկացին կերպարվեստում, հայկական մանրանկարներում, երաժշտության մեջ և այլն:

ՀՀ մշակույթի նախարարության կայքի տեղեկացմամբ՝ գիրքը լույս է տեսել 2011թ., նվիրված է հայկական տպագրության 500-ամյակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter