HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը ներկայացրել է ՍԱՊԾ նորանշանակ պետին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին:

Ինչպես տեղեկացնում է գյուղնախարարությունը, Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար' տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում' արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական:

Շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ' նախարարը նշել է, որ նա պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:

«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է, և ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել և զարգացնել Ծառայության աշխատանքների որակը' հասնելով առավել տպավորիչ արդյունքների և նոր հաջողությունների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:

ՍԱՊԾ նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար' հավաստիացնելով, որ ողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր' առկա խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար:

Արմեն Հայրապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել Ծառայության նորանշանակ պետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter