HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ ԿԳ նախարարի՝ մագիստրատուրայի կրթական որակը պետք է բարձրացվի

Երևանում բացվել է «Ուսուցումը Հայաստանում-2011» կրթական ավանդական ցուցահանդես, որին մասնակցել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ բուհերում, ի թիվս այլ խնդիրների, առկա է պրակտիկաներն արդյունավետ անցկացնելու խնդիրը, քանի որ  հաճախ դրանք աննպատակ են անցնում և ձևական բնույթ են կրում։

«Բուհերը պարտավոր են մոտակա տարիներին պրակտիայի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծել: Խնդիր է նաև մագիստրատուրայի կրթության որակն ու բովանդակությունը: Ուսանողները բողոքում են, որ մագիստրատուրան բակալավրի ծրագրի թույլ կրկնությունն է։ Ուստի կրթության և գիտության նախարարության գերակա ուղղություններից մեկն է լինելու մագիստրատուրայի կրթական որակի բարձրացումը, որպեսզի նման հարցերի առջև չկանգնենք»,- ասել է Ա. Աշոտյանը։

Նախարարը շրջել է ցուցահանդեսի մասնակից` ՀՀ-ում գործող շուրջ 30 կրթական հաստատությունների տաղավարներով, որոնցում ներկա գտնվող ուսանողները ներկայացրել են իրենց բուհերի առավելությունները: Ինչպես հայտնում են ԿԳՆ մամլո ծառայությունից, ցուցահանդեսը կտևի երեք օր: Նախատեսված են ինչպես ուսանողների, այնպես էլ բարձր դասարանների աշակերտների այցելություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter