HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը: Այդ ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 37 արկ, որից 13-ը 60 միլիմետրանոց, իսկ 24-ը՝ 82 միլիմետրանոց ականանետերից:

Բացի ականանետային հարվածներից, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ «Սև նետ» (8 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» (25 կրակոց) տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել և հետևում են հակառակորդի կողմից ձեռնարկվող գործողություններին և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան միջոցներ պետական սահմանի անառիկ պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ:

Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Լուսանկարը՝ Սառա Անջարգոլյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter