HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 57-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանությունը, և կասկածյալը՝ ձերբակալվել։

Նոյեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ կայարանի գծերի մոտ՝ վագոն-տնակում, տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին։ Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Պարզվել է տուժողի ինքնությունը, ով հանդիսանում 1959թ. ծնված Գագիկ Ներսիսյանը։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նշված վագոն տնակում  նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ բազմաթիվ հարվածներ են հասցվել Գ.Ներսիսյանի դեմքի հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. Գ.Ներսիսյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 37 տարեկան տղամարդ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter