HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը առգրավել է շուրջ 112 կգ «սիգ» տեսակի տիրազուրկ ձուկ

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 07-11.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 660 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1,2 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50 հազար դրամի, և հաշվարկվել է 1,1 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ընկուզենի տեսակի թվով 4 և 1 կաղնի ծառերի ապօրինի հատման համար իրականացված զննության արդյունքում հաշվարկվել է 1,1 միլիոն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի արձանագրած 1 ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80 հազար դրամի, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի բենտոնիտային կավ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ ար դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ      

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80 հազար դրամի, որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350 հազար դրամի, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 184 հատ (112.6կգ) «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժինը ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժնի հետ համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 120 հատ (78.5կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ:

 Կոտայքի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում հայտնաբերել և առգրավվել է 13 հատ (9 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյանի «Նարեկ» ծերանոց:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 29 հատ (15.5կգ) «սիգ» տեսակի ձուկ և 4 հատ ցանց: Ցանցերը ի պահ են հանձնվել  «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզ:

Շիրակի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 22 հատ (9.6կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ-ին:

 Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 10 վարչական տուգանքի որոշում 1 միլիոն դրամ գումարի չափով և 9 վնասի փոխհատուցման որոշում՝ 3,7 միլիոն դրամ գումարի չափով:

Համացանցում «Համահայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ի կողմից տարածած՝ «Ագարակ»-ի ՊՄԿ–ի ջրային ռեսուրսների աղտոտման փաստի վերաբերյալ նյութի հիմքով ԲՊՏ-ում սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը:

Ընդհանուր առմամբ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 0.72 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter