HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուզարկել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի տունը և հարակից շինությունները

«Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացնում է, որ երեկ՝ առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։ 

Մի քանի տասնյակ ոստիկաններ և ՀՔԾ աշխատակիցներ, ըստ «Հիմնադիր խորհրդարանի», ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը և տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչև հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը և աթարի դեզը։
«Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել: Իրենց ապիկարության հերթական բացահայտումից չորս ամիս անց վարչախումբը փորձում է Սեդրակ Նազարյանի հարազատների և ըմբոստ համագյուղացիների մոտ ստեղծել ահաբեկության ու վախի մթնոլորտ․ փորձ, որն ինչպես իր նախընթացները, այլ բան չի կարող շնորհել վարչախմբին, քան հերթական ձախողումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter