Բակո Սահակյանը ՊԲ զորամասերից մեկի նոր հրամանատար է նշանակել
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Արթուր Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար:
Նոյեմբերի 12-ին Բ. Սահակյանն այցելել է զորամաս եւ ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը, ըստ հաղորդագրության, նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` նրան մաղթելով արդյունավետ ծառայություն:
Նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ստորաբաժանման նախկին հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Գրիգորյանին ծառայության համար՝ բարձր գնահատելով նրա ներդրումը Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման գործում: Բակո Սահակյանին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել