HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե գիշերը ականանետեր է կիրառել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր:

«Թեև նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, այնուամենայնիվ առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով նաև 120 միլիմետրանոց ականանետ»,- հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջև Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին «և ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter