HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդը ՊԲ հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (17 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (9 արկ): Այս մասին հայտնում է  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը։ 

Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու խոշոր տրամաչափի գնդացիրներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:

Ըստ մամուլի ծառայության հաղորդագրության՝ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter