Ս. Հասրաթյան․«Ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում»
ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից այսօր տարածված ղարաբաղյան կողմից հրադադարը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից խախտելու վերաբերյալ
Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն իրականության չի համապատասխանում:
Նախ՝ շատ կցանկանայինք, որ ղարաբաղյան կողմին հասցեագրված իրարանման մեղադրանքները հիմնավորելու համար հակառակորդ կողմը բերեր գոնե մեկ ապացույց: Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակի կողմից պարբերաբար իրականացվող ականանետային հարվածներին, ապա ղարաբաղյան կողմը պատրաստ է բերելու դրանք հաստատող բազում ապացույցներ:
Երկրորդ` եթե ադրբեջանական կողմը շահագրգռված է շփման գծում նման դեպքերի բացառմանը, ապա, ինչպես հայկական կողմը, նա ևս պետք է իր համաձայնությունը տա առաջնագծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, որն ի դեպ քննարկվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի միջև տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մինչդեռ Ադրբեջանն այս քայլին չի գնում:
Եվ վերջապես ղարաբաղյան կողմը պատրաստ է ցանկացած պահի և առաջնագծի ցանկացած տեղամասում միջնորդների մասնակցությամբ իրականացնել դիտարկում` նախահարձակ կողմին հայտնաբերելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել