HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». գինովցած գործարարը կրակոցներ էր արձակել

Երեկ՝ ժամը 21-ի սահմաններում, Երեւանի Ջավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը` Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի եւ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, կարողացավ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության աշխատակիցների հետ վնասազերծել կրակողին:

Հարեւանները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ կրակողներից մեկը գործարար Աշոտ Ղազարյանն էր, ում որդին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, եւ այդ առթիվ, կազմակերպված քեֆի պահին մտքներով անցել է տանը եղած զենքերով կրակել օդ: Կրակողները բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter