HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». քաղաքականից՝ քրեական

«Հրապարակի» տեղեկություններով՝ թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, եւ նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին։

Նշենք, որ Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում։ Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ։

Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, եւ նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա։ Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երեւանում։

Սա, թերեւս, նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին։ Ըստ էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ։ «Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ։

 

Մեկնաբանություններ (1)

gayane
Տեսնենք ում ճանապարհով կգնա Ծառուկյանը. Խ. Սուքիասյանի, Ա. Բաղդասարյանի, թէ նոր ճանապարհ կգտնի;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter