«Հայկական ժամանակ». երկրորդ-երրորդ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվում էին որեւէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու:
«ՀԺ» աղբյուրները, սակայն, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլեւ Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ: ԲՀԿ ղեկավարը, թերեւս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական:
Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել